Բեթղեհեմում մարել են սուրբծննդյան լույսերը՝ բողոքելով Երուսաղեմի հարցում ԱՄՆ որոշման դեմ 7 դեկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինցիները մարել են Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարի մոտ կանգնեցված գլխավոր տոնածառի լույսերը: Ըստ Աստվածաշնչի, հենց այդ վայրում է ծնվել Հիսուս Քրիստոսը: Մարել են նաև Ռամալլահի տոնածառի լույսերը՝ դա Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆատի գերեզմանի հարևանությամբ է, գրում է ՌԻԱ Նովոստին The Jerusalem Post-ի վրա հղումով: Ինչպես պարզաբանել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ֆադի Գաթասը, դա արվել է որպես բողոքի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք: Դեռևս հայտնի չէ, թե դեկտեմբերի 24-ին՝ կաթոլիկների Սբ Ծննդյան նախօրեին, արդյոք կրկին կվառվեն լույսերը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը |