ACBA Ticket. Գրանցվեք նախապես, սպասարկվեք բանկում առանց հերթի![]() 7 դեկտեմբերի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար: ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` ձեր ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար: Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար: Բանկը շարունակաբար բարելավում է սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ բանկն անում է առավելագույնը, որպեսզի խնայենք ձեր ժամանակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |