Դա Վինչիի ամենաթանկ կտավը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում![]() 7 դեկտեմբերի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին վաճառվեց աճուրդում ռեկորդային 450 մլն դոլարով, կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում: Այդ մասին ասվում է նոյեմբերին բացված թանգարանի Twitter-ի միկրոբլոգում 3 լեզվվով՝ արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն: Մինչդեռ կտավի գնման գաղտնիքը մնում է չբացահայտված: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է Լեոնարդոյի գլուխգործոցի գնորդը: Նախորդ սեփականատերը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևն էր: Գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսով և գերադասել է պահպանել գաղտնիությունը: Ըստ New York Times-ի, ռեկորդային գումարը վճարել է սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը: Ըստ այլ տվյալների, 2 նեդրումային ընկերություն գործարք է կնքել մի քանի խոշոր թանգարանի հետ և գնել է կտավը: Հիմա Դա Վինչիի նկարը վարձակալությամբ կտան, կամ կվաճառեն Մերձավոր Արևելքի կամ Ասիայի թանգարաններից մեկին, գրում է BBC-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |