Քամանչան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ 7 դեկտեմբերի 2017 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Քամանչան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական էջում: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն ընթանում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում: «Հարավային Կորեայում անցնող կազմակերպության 12-րդ նստաշրջանում Իրանի և Ադրբեջանի կողմից համատեղ ներկայացված «Քամանչա լարային երաժշտական գործիքի պատրաստումը և նվագելու արվեստը» փաստաթուղթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական քոչարին և «ադրբեջանական» տոլման նույնպես ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |