Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը

Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը: Այդ մասին կաթողիկոսը հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հետ հանդիպմանը՝ գլխավորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովի պատվիրակությունը:

Արամ Առաջինը նաև առանձնազրույց է ունեցել Աունի հետ:

Արամ Առաջինը հավելել է, որ ԱՄՆ մոտեցումը չի համապատասխանում միջազգային օրենքին, արդարության և պատմական իրողությանը: Լիբանանի նախագահն այս հարցում համակարծիք է եղել վեհափառի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---