Թիլերսոն. ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին 7 դեկտեմբերի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սուբստանտիվ առաջընթացի կարելի է հասնել քաղաքական կամքի առկայության դեպքում»,-հայտարարել է Թիլերսոնը Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում: «Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված որոշումը այդ ուղղությամբ գործընթացներն արագացնելու վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Թիլերսոնը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պարտավորություններ են ստանձնել՝ ուղղված բանակցությունների ինտենսիֆիկացմանը և շփման գծում լարվածության նվազեցմանը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման,՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում, ասել է, որԱդրբեջանի անզիջողական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |