ԱՄՆ քաղաքացին կաշառք է տվել հայկական անձնագիր ունենալու համար 7 դեկտեմբերի 2017 - 18:11 AMT PanARMENIAN.Net - 55 անձինք, որոնց թվում եղել է նաև ԱՄՆ քաղաքացի, առանց Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, ապօրինաբար հաշվառվել են նշված հասցեներում: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։ Անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են նաև Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |