Հրանտ Մելքումյանը՝ Լոնդոնի մրցաշարի միանձնյա առաջատար 8 դեկտեմբերի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող շախմատիստ Հրանտ Մելքումյանը Chess Classic FIDE OPEN շախմատի գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում սպիտակներով հաղթել է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին՝ դառնալով միանձնյա առաջատար: Շախմատիստն այժմ ունի 6,5 միավոր: Դեկտեմբերի 8-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Մելքումյանը սևերով կխաղա իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ: Նա Մելքումյանից հետ է ընդամենը կես միավորով: Ընթացիկ տուրում հաջող է հանդես եկել նաև ՀՀ-ն ներկայացնող մեկ այլ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը: Նա հաղթել է իր հնդիկ մրցակից Քրիշնային` վաստակելով 5,5 միավոր: 8-րդ տուրում Սարգսյանը սևերով կմրցի գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |