«Արմֆոնիկ» նոր հեռախոս՝ երեխաների և տարեցների համար 8 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը ստեղծել է նոր՝ «Արմֆոնիկ» պարզ լուծումներով հեռախոսը: Այն նախատեսված է երեխաների, տարեցների և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ընկերությունից հայտնում են, որ հեռախոսը վաճառքի կհանվի դեկտեմբերի 8-ից՝ 12.000 դրամ արժողությամբ: Հեռախոսը հնարավորություն է տալիս նախապես ֆիքսել 4 համար և մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:Դրա հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: «Արմֆոնիկը» համալրված է լապտերով, ռադիոընդունիչով և MP3 նվագարկչով: Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար: 2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի էր հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |