ԱԺ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին 8 դեկտեմբերի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։ Նախագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայներով։ Կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Ընդհանուր բյուջեի ծախսերն 2017-ի 1,36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1,307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։ Ամենանշանակալի ծախսային մասերից մեկի՝ պաշտպանության համար հատկացվող գումարը 2018-ին կկազմի մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |