Նորքի հոգեբուժարանի փոխարեն բիզնես կենտրոն կկառուցվի 8 դեկտեմբերի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Որոշմամբ նախատեսվում է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը կիրականացնի $ 3 մլն-ի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ: Ընկերությունը մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և դրա ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |