Մոսկվայի «Վնուկովոյում» մոտ 500 կգ հայկական ձկնկիթ է առգրավվել 8 դեկտեմբերի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում առգրավել է Հայաստանից ներկրվող 492 կգ կարմիր իշխանի ձկնկիթը: Այս մասին Mosday կայքի փոխանցմամբ, նշվում է ծառայություն հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ ձկնկիթի խմբաքանակն ունեցել է Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական հավաստագիր: Ստուգումների ժամանակ պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանել անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին: Մակնշման պիտակի վրա բացակայել է նաև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |