Նալբանդյան. ՀՀ և Իսլանդիայի հարաբերություները չեն համապատասխանում առկա ներուժին

Նալբանդյան. ՀՀ և Իսլանդիայի հարաբերություները չեն համապատասխանում առկա ներուժին

PanARMENIAN.Net - Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրնրի միջև հարաբերություների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին և անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:

Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժևորելով գործարար համաժողովների կազմակերպումը:

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է նաև Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային,Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի ևՖինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ:

Կողմերի հետ քննարկվել քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային փոխանակումների խթանման,առևտրատնեսական համագործակցության ակտիվացմանուղիները։ Կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---