Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |