Սյունիքի մարզպետ. 2017-ին ներդրումների ծավալը գերազանցել է $10 մլն-ը 8 դեկտեմբերի 2017 - 18:42 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ներդրումների ծավալը Սյունիքի մարզում գերազանցում է $ 10 մլն-ը, իսկ 2018-ին նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը, այս մասին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարաչեպտ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ դրամի սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել: Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, և որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը: 2018-ի հունվարի վերջից մարզի Գեղի համայնքում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ $ 500.000 ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Ներկայում բանակցություններ են ընթանում իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ: Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |