Հայուհի Դայան Թագվորյանը «Համայնքի հերոս» է ճանաչվել ԱՄՆ-ում 8 դեկտեմբերի 2017 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայուհի Դայան Թագվորյանը ամերիկյան KPBS հեռուստաընկերության և Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ, ճանաչվել է «Համայնքի հերոս»: Այս մասին հայտնում է KPBS-ի կայքը: Թագվորյանը 1980-ին հիմնադրել է Environmental Health Coalition կազմակերպությունը, որը բնապահպանական ու սոցիալական գործունեություն է ծավալում, զբաղվում քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրների լուծմամբ: Նրա խոսքով՝ կազմակերպությունն առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով և անվտանգ միջավայրում: «Մի պահ ես գիտակցեցի, որ բազմաթիվ խտրականությունների թվում կա նաև բնապահպանականը. աղքատ համայնքներում բնական միջավայրի աղտոտվածության մակարդակը շատ ավելի բարձր էր, և ստեղծված իրավիճակի համար լուծումներ չէին առաջարկվում: Մենք փորձեցինք խնդիրը բարձրաձայնել իշխանություններին, բայց պատասխանը չբավարարեց մեզ: Այժմ անցել են տասնամյակներ, և մեր կազմակերպությունը բազմաթիվ հաղթանակներ է ունեցել», - ասել է Թագվորյանը: Թագվորյանի ձեռքբերումները գրավել են բազմաթիվ ազդեցիկ անձանց ուշադրությունը: 2009-ին ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբաման նշանակել է նրան «Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի» (NAFTA)-ի հանրային խորհրդատվական հանձնաժողովի ղեկավար: Թագվորյանը պատմել է նաև, որ նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: «Իմ պատմությունը, տատիս, պապիս պատմությունն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց օգնելու համար»,-ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |