Instagram-ը փորձարկում է առանձին Direct մեսենջերը![]() 9 դեկտեմբերի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Instagram ֆոտոծառայության թիմը սկսել է փորձարկել հաղորդագրությունների փոխանակման առանձին Direct մեսենջերը: Direct-ի փորձարկումն առաջին քայլն է, ուղղված Instagram-ի հիմնական ծառայությունից համապատասխան գործառույթը որպես առանձին հավելված առանձնացնելուն, գրում է Ferra.ru-ն The Verge-ի վրա հղումով: Նույն կերպ 2014-ին Facebook սոցցանցը, որին այժմ պատկանում է Instagram-ը, ինքնուրույն Messenger հավելվածը ստեղծեց: Direct-ը Android-ի և iOS-ի այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի 6 երկրում՝ Չիլիում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում և Ուրուգվայում: Հավելվածում դեռևս 3 էկրան է նախատեսված: Ինչպես Snapchat-ը, այն բացվում է տեսախցիկի վրա, ձախից տեղադրված է պրոֆիլով էկրանը, իսկ աջից՝ ստացվող հաղորդագրությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |