Ուկրաինացի վերլուծաբան. ԵՄ-ՀՀ համաձայնագիրը փոխում է տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան![]() 9 դեկտեմբերի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան փոխվել է: Այս մասին ուկրաինական AnalitikaUA կայքին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն: Նրա խոսքով՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների ձևաչափը կարևոր է նաև հարևան երկրների համար: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ վերլուծաբանը նշել է, որ անհրաժեշտ է վերագնահատել երկկողմ հարաբերությունները և միջոցներ ձեռք առնել նոր իրավիճակում ստեղծված ներուժն իրացնելու համար: «Իհարկե, բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորումը հեշտ չէ. կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ փոխշահավետ հարաբերություններ ունենալու համար», - ասել էՄաքսիմ Ցարենկոն: Նա ընդգծել է նաև սփյուռքի կազմակերպությունների դերը` նշելով, որ թեև դրանք ապաքաղաքական կառույցներ են, այնուամենայնիվ իրենց հանրային, մշակութային և գիտական գործունեությամբ մեծ ներդրում ունեն ժողովրդական դիվանագիտության ոլորտում: «Ուկրաինայի հայերի կազմակերպած միջոցառումները ժողովուրդների միջև կամուրջներ են կառուցում, պատմական իրադարձություններ և ընդհանուր արժեքներ վեր հանում», - ասել է Ցարենկոն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |