Սլուցկայան «Ախթամար» սառցե շոու կբեմադրի հայ երեխաների հետ միասին 9 դեկտեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան կընտրի տաղանդավոր հայ երեխաներին, որոնք կմասնակցեն աննախադեպ «Ախթամար» սառցե շոուին: Սլուցկայան Երևան է ժամանել գեղասահքով զբաղվող հայ երեխաներին վարպետության դաս տալու նպատալով: «2018-ի նոյեմբերին Երևանում տեղի կունենա ցնցող մի նախագծի՝ «Ախթամար» շոուի պրեմիերան, որը պատրաստում ենք ես և իմ թիմը: Դա դրամատիկ ներկայացում կլինի սսռույցի վրա, որը մոտ է յուրաքանչյուր հայի՝ և ոչ միայն»,-ասել է Սլուցկայան, հայտնում է Sputnik Արմենիան: Ըստ նրա, գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ սառույցի վրա կբեմադրվի ոչ թե ինչ-որ պատմություն, այլ հենց առասպելը, իսկ ինքը գեղասահորդուհին հանդես կգա Անահիտ աստվածուհու դերում: Սլուցկայան նշել է, որ հայերն ամենուր շատ են, նրանք հարդում են իրենց ավանդույթյները և անկեղծ են: Դեկտեմբերի 8-ին Կարապի լճի սահադաշտի արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարեցին Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները: Միջոցառմանը հետևել է նաև Իրինա Սլուցկայան: Սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին կօգնեն հմուտ մարզիկները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |