VK-ն նոր հավելված ունի՝ Secret Santa![]() 9 դեկտեմբերի 2017 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցը հայտարարել է նոր հավելվածի գործարկման մասին: Նվերների փոխանակման համար նախատեսված «Գաղտնի Սանտա» (Secret Santa) հավելվածը թույլ կտա մի խումբ օգտատերերի կամ էջերի գաղտնի կերպով ամանորյա նվերներ փոխանակել: «Անհայտ Սանտա» կամ «Գաղտնի Սանտա» (Secret Santa) կոչվող ամանորյա արարողությունը ենթադրում է նվերների փոխանակում մի խումբ անձանց միջև: Ակցիայի գործարկման համար պետք է ներբեռնել հավելվածը և սահմանել պայմանները՝ նշել հայտագրման վերջին ժամկետը, ենթադրյալ բյուջեն և նվերի թեմատիկան: Համակարգողը կարող է ընտրել, թե նվեր ստացողի մասին ինչ տեղեկատվություն կտրամադրվի «Սանտային»՝ անուն-ազգանուն կամ հղում VK էջին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Եթե ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում են ապրում, հավելվածում կարելի է ավելացնել փոստի հասցեն: Լոկալ ընկերակցությունները կարող են կազմակերպել նվերների հավաքագրման միասնական վայր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |