ՀՀ-ն` 2017-ի լավագույն ուղղություն Մոսկվայից գործարար զբոսաշրջության համար

ՀՀ-ն` 2017-ի լավագույն ուղղություն Մոսկվայից գործարար զբոսաշրջության համար

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել BBT (Buying Business Travel) Russia & CIS Award միջազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է գործարար զբոսաշրջության ոլորտում զգալի հաջողությունների համար:

Մրցույթում Հայաստանը ներկայացված էր «ОК Հայաստան» զբոսաշրջային նախագծով, ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում, Հայաստանը հաղթող է ճանաչվել 2017-ի Լավագույն արտասահմանյան MICE ուղղություն անվանակարգում: Հայաստանի հետ անվանակարգում պայքարում էին Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն:

Buying Business Travel ամսագիրն ավելի քան 20 տարի պրոֆեսիոնալ մրցույթ է անցկացնում MICE-գործակալությունների, ավիաընկերությունների, հյուրանոցների, վճարային համակարգերի, ինտերնետ ծառայությունների և շուկայի այլ մասնակիցների միջև: Այդ տարիներին BBT Awards մրցանակն ամենահեղինակավորներից է դարձել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---