Դասթին Հոֆման. Ինձ ոգեշնչել է Սարոյանը![]() 9 դեկտեմբերի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ տարիներին դերասանական քասթինգներում մերժումներ ստանալով՝ հայտնի հոլիվուդյան դերասան Դասթին Հոֆմանը չի հուսահատվել՝ ոգեշնչվելով հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերով: Այդ մասին օսկարակիր դերասանն ասել է հայտնի Variety-ի եթերում՝ Acotrs on Actors հաղորդաշարի հաղորդումներից մեկում, որտեղ մի դերասանը հարցազրույց է վերցնում մյուսից: Այս անգամ Ջեյմս Ֆրանկոն է իր հարցերն ուղղել Դասթին Հոֆմանին: «Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրել են, թե ում համար է գրում, իսկ նա պատասխանել է. «գրում եմ, որովհետև դա իմ փրկության միակ ուղին է»: Այս արտահայտությունն ուղղորդել է ինձ երկար տարիներ»,-ասել է Հոֆմանը: «Այս բառերն ուղղակի աչքից առաջ էին, երբ մրցութային քասթինգներում ես շարունակ մերժվում էի»,-ասել է Հոֆմանը: «Երիտասարդ դերասանները պետք է իմանան, որ քասթինգները ոչ մի կապ չունեն տաղանդի հետ: Պրոդյուսերները հասկանում են, թե որն է իրենց ուզածը, միայն անմիջապես քթի տակ տեսնելով այն»,-ասել է Հոֆմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |