Վայոց ձորի պանիրն ու չիրն արտահանվում են ՌԴ, իսկ գինին՝ ԵՄ և ԱՄՆ![]() 9 դեկտեմբերի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Վայոց ձորի մարզում «Գոլդեն Գոութ» ընկերության արտադրած 137 տոննա պանրի 90%-ն արտահանվել է ՌԴ, մնացածն իրացվել է ՀՀ-ում: Այս մասին ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտնել է ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը գյուղնախարար Իգնատի Առաքելյանի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Նրա խոսքով՝ պանրի արտադրության ծավալները տարեկան աճում են 10-15%-ով: Մարզում չոր մրգի արտադրությամբ զբաղվող «Ալ Վկուս» ընկերությունը 2017-ին մթերել է մոտ 300 տոննա պտուղ: Ողջ արտադրանքը դարձյալ արտահանվել է ՌԴ: Մարզի գինեգործական «Տրինիտի Կանյոն այգիներ» ընկերության արտադրած գինիների 60-70%-ը 2017-ին արտահանվել է Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև իրացվել է տեղական շուկայում: Մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` մարզում խաղողի արտադրության աճ է գրանցվել, ավելացել են պտղի և խաղողի այգետարածքները: Ընթացիկ տարվա մեջ ֆերմերները 40 մլն դրամի վարկեր են ստացել: «Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում: Անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք նաև մարզում այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու մասին, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ասել է Իգնատի Առաքելյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |