11 ամսում Վրաստանի օդանավակայանները 62%-ով ավելի շատ ուղևոր են սպասարկել, քան ՀՀ-ինը![]() 11 դեկտեմբերի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանի ուղևորահոսքը 62%-ով գերազանցել է ՀՀ-ի երկու օդանավակայանի ուղևորահոսքին: Aliq Media-ն հայտնում է, որ Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ավելի քան 3,816 մլն ուղևորի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 44,4%-ով: Հունվար-նոյեմբեր ամիսներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2,943 մլն ուղևորի, ինչը հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշից բարձր է 40,8%-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 484.527 ուղևոր, Քութայիսիի օդանավակայանինը՝ 380.026: Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |