Գերմանիայում գյուղ են վաճառել՝ Երևանի կենտրոնում բնակարանի գնով![]() 11 դեկտեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Գերմանական փոքր Ալվինե գյուղն աճուրդում վաճառվել է 140.000 եվրոյով անհայտ անձի: Մոտավորապաես նույն գնով կարելի է բնակարան գնել Երևանի կենտրոնում: Գնորդը, որը վերջնական գումարն առաջարկել է հեռախոսով, իր գնումով «ցանկացել է ինչ-որ լավ բան անել», հայտարարել է Մատիաս Կնակեն՝ վաճառքով զբաղվող աճուրդի տան նախագահը: Ալվինեում, որը Գերմանիայի մայրաքաղաքից մոտ 140 կմ հեռավորության վրա է, մոտ 20 բնակիչ կա, հիմնականում՝ թոշակառուներ: Տները գյուղում մասամբ քանդված են, մի մասն էլ վերանորոգման կարիք ունի: Գնորդի մասին հայտնի է, որ նա ապրում է Բեռլինում: Առաջիկայում նա մտադիր է հանդիպել Ալվինեի ղեկավարի հետ, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես ասել է Կնակեն, գնորդի որոնումը բարդ խնդիր էր աճուրդի տան համար: Մի շարք պոտենցիալ գնորդներ գյուղ այցելելուց հետո հրաժարվել են գործարքից, քանի որ միջոցներ չեն ունեցել տների վերանորոգման համար: Անհայտ գործարարը գնման միակ հավակնորդն էր: Մինչև Գերմանիայի միավորումը, Ալվինեն դասվում էր հարևան ածխի ֆաբրիկային: Սակայն շուտով ֆաբրիկան փակվեց և երիտասարդները հեռացան գյուղից: 2000-ին 2 եղբայր գնել էր գյուղը 1 մարկ սիմվոլիկ գումարով, սակայն գյուղի ավերումը շարունակվեց: Եղբայրներից մեկի մահից հետո, մյուս եղբայրը վաճառքի հանեց գյուղը: Մեկնարկային գինը 125.000 եվրո էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |