Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն11 դեկտեմբերի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը գործակցության հուշագիր են ստորագրել: Ընկերությունները կգործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» հետ գործակցությունը, քանի որ նրանց՝ գինեգործության, և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում», - նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: «Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, որը հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար, առաջին հերթին պետք է ներդրումները սկսել ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադևրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,- նշել է «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։ ԱԳԲԱ Լիզինգը 2003-ին Հայաստանում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |