ԶԼՄ. Մխիթարյանը մտադիր է խոսել Մոուրինյոյի հետ ՄՅՈւ-ում իր ապագայի մասին![]() 11 դեկտեմբերի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է խոսել ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ անգլիական ակումբում իր ապագայի մասին: Ֆուտբոլիստն իր խորհրդականների հետ մտադիր է զրուցել մարզչի հետ և պարզել՝ ունի արդյոք ապագա ՄՅՈւ կազմում, գրում է Daily Star-ը: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 խաղի է մասնակցել ՄՅՈւ կազմում բոլոր մրցաշարերում, որտեղ 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 28-ամյա հայ ֆուտբոլիստը հայտագրվել է ՄՅՈւ նախորդ 7 խաղից միայն 1-ին՝ փոխարինման դուրս գալով: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը չի մնա ՄՅՈւ կազմում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին, որտեղից 2016-ին Մխիթարյանը տեղափոխվեց ՄՅՈւ: Խոսվում է նաև նրա «Ինտեր» տեղափոխվելու հնարավորության մասին: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |