Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարում առաջին անգամ կինոթատրոնները կբացվեն11 դեկտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտից Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կինոթատրոնները, որոնք մինչև վերջերս արգելքի տակ էին, ինչպես զանգվածային ժամանցի այլ տեսակները: Այդ մասին ասվում է թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ ալ Ավադի հաղորդագրության մեջ: «Աուդիովիզուալ մեդիաների գլխավոր հանձնաժողովը սկսել է արտոնագրեր տրամադրել կինթատրոններին, մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018-ի մարտին: Կինոթատրոնների բացումը կխթանի տնտեսական աճն ու էկոնոմիկայի դիվերսիֆիկացումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին: Սաուդյան Արաբիայի մինչև 2030թ. զարգացման տնտեսական ծրագրով ժամանցային հատվածի զգալի աճ է նախատեսվում: Ինչպես ակնկալվում է, մինչև 2030թ. թագավարությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք կսկսեն ֆիլմեր ցուցադրել հանրության լայն շրջանակի համար ավելի քան 2000 էկրանի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |