Լուկաշևիչ. Հնարավոր է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին![]() 11 դեկտեմբերի 2017 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն հունվարին: Այս մասին Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը: «Ակնկալիքներ կան, որ նախարարները ամենամոտ ժամանակում, հնարավոր է՝ հունվարին կհանդիպեն հերթական անգամ միջնորդների աջակցությամբ»,- ասել է Լուկաշևիչը: Նրա խոսքով 2017-ը բացառիկ էր տարածաշրջանում վտանգավոր սրացումներից խուսափելու և բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից: «Մենք ողջունել ենք տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների ինտենսիվ շփումները, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը», -ասել է ռուսաստանցի համանախագահը: Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով: Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |