Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ26 փետրվարի 2008 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ դաշնային խորհրդի անդամ, ՌԴ դաշնային խորհրդի եւ ՀՀ ազգային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Թանկագին Սերժ Ազատի, Սրտանց ուրախ եմ եւ ամբողջ հոգով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի կողմից տրված այդ բարձր վստահությունը արդյունքն է մինչ այդ Ձեր ունեցած պետական գործունեության, երբ դժվարին պայմաններում հաջողվեց էական հաջողությունների հասնել` հանուն հայ ժողովրդի բարգավաճման: Վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ժամանակի փորձությանը դիմացած եղբայրական կապերը կդառնան ավելի ամուր, իսկ հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ` ավելի բեղմնավոր, բազմակողմանի ու արդյունավետ: Ես գնահատում եմ մեր անձնական հարաբերությունների բարձր մակարդակը եւ հույս հայտնում, որ տարեցտարի դրանք միայն կամրապնդվեն: Մաղթում եմ Ձեզ` թանկագին Սերժ Ազատի, հաջողություններ Ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքում` հանուն Հայաստանի աշխատասեր ու տաղանդավոր ժողովրդի բարօրության եւ հետագա բարգավաճման: Քաջառողջություն, խաղաղություն եւ երջանկություն եմ ցանկանում Ձեզ»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |