ԶԼՄ. Հարավային Կորեան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել զորավարժությունները մինչև Օլիմպիադայի ավարտը

ԶԼՄ. Հարավային Կորեան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել զորավարժությունները մինչև Օլիմպիադայի ավարտը

PanARMENIAN.Net - Հարավային Կորեան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել զորավարժությունները մինչև Ձմեռային օլիմպիադայի ավարտը՝ նվազեցնելու համար Հյուսիսային Կորեայի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:

Ձմեռային օլիմպիադան անցնելու է հարավկորեական Փհենչհանում փետրվարի 9-25-ը:

Խոսքը ամենամյա Foal Eagle զորավարժությունների և փետրվարից ապրիլ անցկացվող Key Resolve զորավարժությունների մասին է: Սեուլը կողմ է, որ զորավարժությունները հետաձգվեն մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտը՝ մարտի 18-ը, գրում է ՌԻԱ Նովոստին Financial Times-ի վրա հղումով:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոշում դեռ կայացված չէ: ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչ Դևիդ Բեnհեմը հայտարարել է, որ Սեուլը և Վաշինգտոնը կշարունակեն քննարկել հետագա գործողությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---