ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնը մտադիր է բարեկամանալ Ստեփանակերտի հետ![]() 12 դեկտեմբերի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոն Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնի՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրությունը: Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը: «Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում», - ասել է Արտակ Ներսիսյանը: Նրա խոսքով՝ երկկողմ կապերի հաստատումը մնում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Երկրի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350.000 բնակչությամբ։ 2016-ի մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |