Սահակաշվիլիին դատարանում ազատել են. Կալանքի մասին դատախազի միջնորդությունը մերժվել է![]() 12 դեկտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Կիևի դատարանն ազատության մեջ է թողել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին: Դատավոր Լարիսա Ցոկոլն այդպիսով մերժել է դատախազության միջնորդությունը տնային կալանքի մասին: Մեղադրող կողմը Սահակաշվիլիի համար 2 ամիս շուրջօրյա տնային կալանք էր պահանջում: Դատախազությունը բողոքարկելու է որոշումը, դա կարող է արվել 5 օրվա ընթացքում: Սահակաշվիլին ազատ է արձակվել Գերագույն ռադայի պատգամավորների երաշխավորությամբ՝ նիստի ժամանակ 10 պատգամավոր պատրաստակամություն է հայտնել որպես երաշխավոր հանդես գալու Վրաստանի նախկին նախագահի գործով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նիստի սկզբում Սահակաշվիլիի փաստաբանները միջնորդել են, որ նրան ազատեն այսպես կոչված ակվարիումից՝ մեղադրյալների համար նախատեսված ապակեպատ տարածքից: Դա առարկություն չի առաջացրել դատախազների կողմից և պաշտպանության միջնորդությունը բավարարվել է: Սահակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է համարում, իսկ տնային կալանքն անվանել է քաղաքական գործունեությունից իրեն հեռացնելու փորձ: Ի թիվս այլ պատգամավորների Սահակաշվիլիին սատարելու էր եկել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Սահակաշվիլիին և տեղափոել Ուկրաինայի ԱԽ ժամանակավոր մեկուսարան:«Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլի մասին, նաև հրաժարվում է պարտադրողական կերակրումից: Եթե նա կալանավորվի 60 օրով, ապա խիստ հացադուլի մեջ կլինի»,-ասել էր փաստաբանը, Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |