Հայկ Մարությանն ու Հրանտ Թոխատյանը նկարահանվել են ռուսական կատակերգությունում![]() 12 դեկտեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասաններ Հայկ Մարությանն ու Հրանտ Թոխատյանը նկարահանվել են հարսանիքների մասին ռուսական կատակերգրությունում, որը կոչվում է «Երջանկությո՛ւն, առողջությո՛ւն»: Ֆիլմը պատմում է 3 զույգի մասին՝ հայկական, թաթարական և ռուսական, որոնք պատրաստվում են հարսանիքի: Սակայն, պարզվում է, որ Ռինատի և Գուզելկի համար հարսանիքը փող հայթայթելու միջոց է, թանկարժեք ջութակը վերադարձնելու համար, Արթուրի հոր համար ամենակարևորն այն է, որ իր որդու և մոսկվաբնակ Յուլյայի հարսանիքը Հայաստանում անցնի, իսկ Սվետան «իր կմախքն ունի պահարանում»՝ Օլեգի հետ հարսանիքի օրն Անդրեյը դուրս է գալիս բանտից: «Դա աներևակայելի հզոր է ու շատ ծիծաղելի: Երեք հարսանիք, երեք զույգ՝ այդքան տարբեր, սակայն, սերը միավորում է, իսկ հյուրերն ի սրտե մաղթում են՝ «Երջանկությո՛ւն, առողջությո՛ւն», -գրում է «ԿինոՊոիսկը»: Ֆիլմում նկարահանվել են նաև երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, դերասանուհիներ Նատալյա Ռուդովան, Զոյա Բերբերն ու Մարինա Ֆեդունկիվը, Comedy Women-ի անդամ Օլեգ Վերեշչագինը և այլոք: Ռեժիսորներն են Մարկ Գորոբեցը, Արման Մարությանը, Լեոնիդ Մարգոլինը, պրոդյուսերն է Արմեն Անանիկյանը: Կատակերգությունը էկրան կբարձրանա 2018-ին, պրեմիերան նախանշված է մայիսի 9-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |