Թրամփը հորդորել է խստացնել միգրացիոն քաղաքականությունը Նյու Յորքի դեպքերից հետո

Թրամփը հորդորել է խստացնել միգրացիոն քաղաքականությունը Նյու Յորքի դեպքերից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին բարեփոխել ներգաղթի քաղաքականությունը: Վերջին 2 ամսում Նյու Յորքում տեղի ունեցած երկրորդ ահաբեկչությունը «մեկ անգամ ևս հաստատում է, որ Կոնգրեսը պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացնի՝ պաշտպանելու համար ԱՄՆ ժողովրդին»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Ըստ նրա, ԱՄՆ «թույլ իմիգրացիոն համակարգը» չափազանց մեծ թվով «վտանգավոր և ոչ ադեկվատ» մարդկանց է թույլ տալիս մտնել երկիր: Թրամփը նշել է, որ ահաբեկչության գործով կասկածյալն ԱՄՆ է ժամանել ընտանեկան ներգաղթի ծրագրով: Նա կրկին մահապատիժ է պահանջել ահաբեկիչների համար, գրում է Deutsche Welle-ն:

Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվում է 27-ամյա բանգլադեշցի Ակայդ Ուլլան, որն այժմ հիվանդանոցում է ոստիկանության հսկողության տակ: Ըստ քննության, հենց նա է պայթեցրել ռումբը Նյու Յորքի ավտոկայանում դեկտեմբերի 11-ին: Վիրավորվել է 4 մարդ, կատարվածը համարվել է ահաբեկչություն:

Հոկտեմբերի 31-ին Ներքին Մանհեթենում ավտոմեքենան մխրճվեց մարդկանց ամբոխի մեջ Գուդզոն-Ռիվեր զբոսայգում, որը միշտ մարդաշատ է: Զոհվեց 8 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվեց: Այդ գործով մեղադրյալը Ուզբեկստանից է՝ Սայֆուլլո Սաիպովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---