Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի մտել Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի օրակարգ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի մտել Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի օրակարգ

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանային ժողովը դեմ է քվեարկել Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը տեղական մակարդակում ճանաչելու հարցը բյուրոյի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն: Այս մասին հայտնում է Jnews կայքը:

Կուսակցության պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Շրջանային ժողովին դիմել էին դեկտեմբերի 1-ին, որտեղ կոչ էին անում հետևողական լինել նաև հարցը Վրաստանի խորհրդարան տեղափոխելու գործում:

Հարցը նիստի օրակարգ ընդգրկելուն դեմ է քվեարկել բյուրոյի 9 անդամից 8-ը: Բյուրոյի անդամները պատճառաբանել են, որ նպատակահարմար չեն գտնում քննարկել հարցն առանց հանրային քննարկումների և խորհրդակցությունների:

«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչու՞ առաջ քաշենք: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, իսկ հետո մեր հայ պատգամավորները թող միանան», – ասել է Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---