Արդար ընտրությունների անցկացումը աջակցում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը26 փետրվարի 2008 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը: Կոնգրեսականների շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ենք Ձեզ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանը շարունակում է ապացուցել արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը: Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմապերպությունը, արձանագրել են թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական մրցարշավ: Ընտրությունների ճշգրիտ անցկացումը նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը եւ բարձրացնում է երկրի միջազգային հեղինակությունը` որպես խաղաղ ժողովրդավարական երկիր: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական հարցով կոնգրեսականների հանձնախմբի համանախագահներ` ակնկալում ենք աշխատել Ձեզ հետ` օժանդակելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Հայտնում ենք Ձեզ մեր լավագույն բարեմաղթանքները` Ձեր նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |