Կանադացի պատգամավոր․ Անձամբ եմ տեսել Արցախում հայերի հանդեպ գործած սարսափները12 դեկտեմբերի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) պատգամավոր Թոնի Քլեմանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում կոչ է արել երկրի իշխանություններին դատապարտել Արցախի ժողովրդի նկատմամբ մարդու իրավուքների ոտնահարման դեպքերը: Ելույթի տեսանյութը հրապարակված է պատգամավորի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Թոնի Քլեմանն ասել է, որ չնայած մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինականեր կան աշխարհում, ինքը ցանկանում է առանձնացնել Արցախի հանրապետությունում տիրող իրավիճակը: «Այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել եմ Արցախ ու անձամբ ուսումնասիրել մարդու իրավունքների ոտնահարման սարսափեցնող դեպքերը խաղաղության մեջ ապրել ցանկացող այդ ժողովրդի նկատմամբ: Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների հետ՝ ականատեսը դառնալով անասելի սարսափի: Ես հույս ունեմ տեսնել խաղաղ և բարգավաճ Արցախ, որտեղ մարդիկ կարող են ապրել կողք կողքի իրենց հարևանների՝ այդ թվում և Ադրբեջանի հետ», - ասել է կանադացի պատգամավորը: Նա նշել է նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ-ի միջոցով, որին անդամակցում է նաև Կանադան, ուստի երկիրը նույնպես պետք է աշխատի հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ: 2017-ի oգոստոսին կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանն ու Ռեյչել Հարդերը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել էին Արցախ:Այցի շրջանակում հյուրերը եղել են առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին: Սեպտեմբերին պատգամավորներն ընդգրկվել էին Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելության համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |