ԶԼՄ-ներ. Թրամփի թիմը հաշտվել է մինչև 2021-ն Ասադի նախագահության հետ![]() 12 դեկտեմբերի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայն է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի պաշտոնավարել մինչև 2021 թվականը: Այդ մասին The New Yorker-ին են հայտնել մի շարք աղբյուրներ ԱՄՆ և Եվրոպայի իշխանական շրջանակներում: Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշման փոփոխման վրա են ազդել կառավարական զորքերի հաջողությունները Սիրիայում ՌԴ, Իրանի և «Հեզբոլլահի» աջակցությամբ: Այժմ Դամասկոսը վերահսկում է ընդդիմության «թանկարժեք քարերը»՝ Դամասկոսը, Համան, Հոմսը, Լաթաքիան և Հալեպը, որոնք ԱՄՆ-ում անվանում են «օգտակար Սիրիա»: Ասադին հաջողվել է միավորել այն, ինչ տրոհված էր մեկ տարի առաջ, գրում է թերթը: Բացի այդ, Սիրիայի ընդդիմության հաջողություններն ԻՊ դեմ պայքարում շատ ավելի համեստ եղան, քան Դամասկոսի ցուցանիշները: Ներքին հակասությունների ֆոնին ԱՄՆ կողմից աջակցություն ունեցող խմբավորումները պառակտվեցին և չեն կարող այլընտրանք լինել Ասադի ռեժիմին, գրում է Lenta.ru-ն պարբերականի վրա հղումով: Դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հմեյմիմ ռազմակայանը Սիրիայում, որտեղ հայտարարեց, որ ռուսական զորակազմը դուրս է բերվում և վերադառնում մշտական տեղակայման վայրեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |