Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի գործակցությունը խթանում է բիզնեսի զարգացումը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել Ամերիաբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, Գոլդեն Սթեյթ բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Կալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը: Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվել են մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ: Մանրամասները` տեսանյութում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսականհաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարականբանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային ևմանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |