Հնդկաստանում Մարադոնայի արձանն են կանգնեցրել12 դեկտեմբերի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի իշխանությունները կանգնեցրել են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը: Այն տեղադրվել է Կալկաթայի մեծությամբ երկրորդ հրապարակում: Արձանը բրոնզաձույլ է, երկարությունը 3,5 մետր, գրում է Eurosport-ը: «Ես ֆուտբոլի աստված չեմ, ես սովորական ֆուտբոլիստ եմ: Ես երջանիկ եմ կրկին այստեղ՝ Կալկաթայում հայտնվել: Զարմանալի է այստեղ սեփական արձանն ունենալը»,-ասել է Մարադոնան բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Մինչդեռ համացանցում արձանը ծաղրի առարկա է դարձել, քանի որ նվազագույն նմանություն ունի արգենտինացի ֆուտբոլիստի հետ: Times of India-ն գրել է, որ արարողության ժամանակ Մարադոնան գումար է հատկացրել քաղցկեղից տառապող Հնդկաստանի բնակիչների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |