ՄԻԵԴ. Ադրբեջանը և ՀՀ-ն կփոխհատուցեն Սարգսյանի և Չիրագովների գործերով![]() 12 դեկտեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, 17 դատավորի մասնակցությամբ, դեկտեմբերի 12-ին հրապարակել է դատավճիռները «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 3 ամսվա ընթացքում 5000 եվրո փոխհատուցում վճարել նյութական և ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 30.000 եվրո՝ դատական ծախսերի համար: «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին 3 ամսվա ընթացքում 6 հայցվորներից յուրաքանչյուրին 5000-ական եվրո փոխհատուցում վճարել նյութական և ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 28.642 ֆունտ ստեռլինգ՝ որպես դատական ծախսերի հատուցում: «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ․-ի հունիսին։ Վերջում դատարանն ընդգծել է ՀՀ և Ադրբեջանի պատասխանատվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ դատավճիռները հրապարակվել էին դեռևս 2015-ի հունիսի 16-ին, սակայն չէր որոշված փոխհատուցումների չափը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |