Երևանի օպերայի մեներգիչը հավակնում է Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին12 դեկտեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը հավակնում է 2018 թ. Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում» անվանակարգում: Երգիչը ներկայացվել է Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում Նեմորինոյի դերը մարմնավորելու համար, ասվում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում: WhatsOnStage Awards շրջանակում հանդիսատեսը քվեարկում է գեղարվեստական ստեղծագործությունների և ելույթների համար: Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 29-ի կեսգիշեր: Արդյունքները կհրապարկվեն 2018-ի հունվարի 2-ին: Իսկ պարգևները կշնորհվեն 2018-ի փետրվարի 25-ին Ուելսի արքայազնի թատրոնում: Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Թագավորական օպերայի թատրոնում 2016/2017 խաղաշրջանում որպես Ալֆրեդո Ժերմոն «Տրավիատայում», իսկ ավելի ուշ կատարել է Նեմորինոյի դերը «Սիրո ըմպելիքում»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |