Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի հանրապետությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում ներառել է Արցախի հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և երկրի քաղաքացիների հետ:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մի մասը: Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ևս ԼՂՀ կառավարության անունից ողջունել է քաղաքական ուժի որոշումը:

«Սա իսկապես պատմական ճանաչում է: Արցախի հանրապետության ժողովուրդը արդեն 26 տարի է՝ ապրում է անվտանգության մշտական սպառնալիքի ներքո: Այդուհանդերձ, նրանք կարողացել են կառուցել ժողովրդավարական պետություն, որը սպասում է աշխարհի կողմից ճանաչման»,- ասել է նա:

2016-ի դաշնային ընտրությունների արդյունքում Կանաչները ներկայացված են Ավստրալիայի խորհրդարանի Վերին պալատում 9 սենատորով և Ներկայացուցիչների պալատում մեկ անդամով: Կուսակցությունն ունի մոտ 15.000 անդամ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---