Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրե՞լ են Ղարաբաղի հակամարատության որոշ հարցեր26 փետրվարի 2008 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղակայման, հողերի վերադարձի եւ գաղթականների հարցը: Այդ մասին հայտարարել է Միջազգային Ճգնաժամային Խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Կողմերը չեն կարողանում որոշ կարեւոր խնդիրներ համաձայնեցնել, որոնք վերաբերում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի լայնությանը եւ Լեռնային Ղարաբաղում քվեարկության մեխանիզմին»,- ասել է Ֆրեյզերը: Ճգնաժամային խմբի ներակայցուցիչը գտնում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, որոնք անցնելու են հոկտեմբերին, կարելի կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: «Հնարավոր է, որ Հայաստանի նոր նախագահի ընտրություններից հետո, եւ Ադբեջանի նախագահական ընտրություններից հետո, կողմերը ի վիճակի կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է Ֆրեյզերը:Նրա խոսքերով, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկեն, տեղեկացնեն բնակչությանը մանրամասների մասին, որոնք գտնվում են բանակցությունների սեղանին, եւ համոզեն նրանց փոխզիջումների անհրաժեշտության հարցով: «Երկու կողմն էլ պետք է քչացնեն ռազմատենչ հայտարարությունները»,- գտնում է Ֆրեյզերը, հաղորդում է Trend-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |