Facebook-ի նախկին գործադիր տնօրենը հորդորել է ավելի քիչ օգտվել սոցցանցից13 դեկտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի նախկին գործադիր տնօրեն Չամատ Պաիհապիտյան, որը պատասխանատու էր օգտատերերի քանակի աճի համար, ներողություն է խնդրել այն բանի համար, որ աշխատել է մի ընկերությունում, որը «հսկայական վնաս է հասցնում հանրությանը»: Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում սոցցանցի զարգացմանը նպաստելու համար: «Կարծում եմ, մենք գործիքներ ենք ստեղծել, որոնք խզում են հանրության բուն սոցիալական կառուցվածքը: Դա իրոք գլոբալ խնդիր է՝ հետադարձ կապի բոլոր այդ կարճ սեանսները խախտում են այն սկզբունքները, թե ինչպես պետք է մարդիկ գործակցեն: Այդ ամենը միտումնավոր չի արվել: Դուք չեք գիտակցում, բայց դուք ծրագրավորված եք: Պատկերացրեք, որ վատ տղաները կարող են հսկայական քանակի մարդկանց մանիպուլացիայի ենթարկել: Սա շատ վատ իրավիճակ է»,-ասել է Չամատ Պաիհապիտյան, գրում է Bird in Flight-ը: Նա նաև խորհուրդ է տվել բոլորին նվազագույնի հասցնել Facebook-ի կիրառումը՝ հավելելով, որ նույնիսկ իր երեխաներին է արգելում օգտվել «այդ գարշանքից»: «Դուք պետք է որոշեք, թե որքանով եք անկախ ինտելեկտուալ տեսակետից»,-ասել է նա: Հետաքրքիր է, որ Չամատ Պաիհապիտյան սոցցանցի առաջին աշխատակիցը չէ, որ նման հայտարարություն է արել: Նախկինում Facebook-ի մասին քննադատաբար է խոսել սոցցանցի համահիմնադիր Շոն Փարքերը և նախկին մենեջեր Անտոնիո Գարսիա-Մարտինեսը, որը մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը ստի մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |