Հայաստանցիները ևս կտեսնեն դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվող «աստղային անձրևը»![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ կեսգիշերից հետո, Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը կդիտվի, PanARMENIAN.Net ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելիս, հանդիպում է երկնաքարերի խմբի, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: «Հայաստանից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքն անզեն աչքով»,- ասում է Արեգ Միքայելյանն ու խորհուրդ տալիս ավելի գեղեցիկ տպավորություններ ստանալու համար դիտել այն Երևանից դուրս: «Մայրաքաղաքի լույսերն ու մթնոլորտային աղտոտվածությունը թույլ չեն տալիս տեսնել հոսքն իր ողջ գեղեցկությամբ: Հոսքը դիտելու համար Երևանից որքան հեռու վայր ընտրեք, այնքան ավելի լավ», - ասում է աստղադիտարանի տնօրենը: «Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ը, իսկ առավելագույն փուլում կարելի է մինչև 60 ասուպ տեսնել», - ասում է Միքայելյանը: Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ավելի քան 150 տարի առաջ, 1862-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ Կաստոր աստղի մոտ՝ Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունը մոտ 35 կմ/վ է, և դրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |