Բաքուն հայկական ծագում ունեցողներ է փնտրում այլ երկրների դիվանագետների շրջանում13 դեկտեմբերի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Բաքուն զբաղված է ՌԴ դիվանագետների շրջանում հայկական ծագում կամ հայերի հետ կապ ունեցողների փնտրտուքով: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակման շուրջ ծագած իրավիճակը բացասաբար է անդրադառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է հաստատել երկրումնոր դեսպանի պաշտոնումՌԴ ԱԳՆ–իներկայացրած Գեորգի Զուևի թեկնածությունը։ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ այժմ Զուևի թեկնածությունը չի դիտարկվում ՌԴ նախագահի կողմից, և այլ թեկնածու է առաջարկվելու: «Ես գիտեմ, թե ինչու է այս ամենը կատարվում: Սա պայմանավորված է այս երկրի՝ հայկական ազգանուններ ունեցող մարդկանց սեփական տարածք մուտքն արգելելու քաղաքականությամբ: Ադրբեջանում զբաղված են մեր դիվանագետների շրջանում կամ հայկական ծագում ունեցողների կամ հայերի հետ որևէ կապ ունեցողների փնտրտուքով, ինչը, իմ կարծիքով, անպարկեշտ է: Ով էլ որ լինի, ինչ ազգանուն և արմատներ էլ ունենա նորանշանակ դեսպանը, նա ներկայացնելու է ՌԴ-ի հետաքրքրությունները», -ասել է նա: Զատուլինի խոսքով ՝ Ադրբեջանում «ազգայնամոլական պայթյուն է», որի արմատները ԼՂ հակամարտության մեջ են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |