Մատնահետքը ճանաչող էկրանով առաջին սմարթֆոնը կթողարկվի 2018-ին![]() 13 դեկտեմբերի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Synaptics ընկերությունը հայտարարել է մատնահետքը ճանաչող օպտիկական էկրանով Clear ID FS9500 սմարթֆոնների արտադրության մասին: Այս մասին հայտնում է The Verge կայքը: Տեխնոլոգիան նախատեսված է այն սմարթֆոնների համար, որոնց էկրանները չունեն շրջանակ: Հեղինակների խոսքով՝ Clear ID-ն ավելի արագ է ճանաչում տիրոջ ինքնությունը, քան դեմքի նույնականացման համակարգերը: Sentry Point տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է բարձր անվտանգություն: Սմարթֆոնը կճանաչի տիրոջը մատի մեկ հպումով: Ընկերությունից հայտնում են, որ առաջին անգամ Clear ID-ն կցուցադրվի հունվարի 9-12-ը Լաս Վեգասում՝ CES 2018 ցուացդրության շրջանակում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |