Արթուր Բաղդասարյանը մտադիր չէ միանալ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին26 փետրվարի 2008 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահության թեկնածու, «Օրնաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մտադիր չէ միանալ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Մենք բանակցություններ չենք վարում միավորման մասին, սակայն անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն սկսել, ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար»,-ասել է Բաղդասարյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, «Օրինաց երկրի» համար անընդունելի են ինչպես իշխանությունների պայքարի ոճը, այնպես էլ արմատական ընդդիմության ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: «Մենք արդեն դատապարտել ենք իշխանությունների որոշ գործողությունները, սակայն մենք անընդունելի ենք համարում նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի վարքագիծը, որն իրեն հաղթող հռչակեց Ազատության հրապարակում»,-ասել է նա` ընդգծելով, որ միավորումը հնարավոր է միայն նոր ընտրությունների կամ իրավիճակի հանգուցալուծման այլ ուղիների որոնման շուրջ: «Իշխանություններն ու ընդդիմությունը ծայրահեղ արմատական դիրքորոշում են որդեգրել, իսկ իմ ընտրողները ինձանից գնահատականներ եւ որոշումներ են պահանջում: Տվյալ պահին ես չեմ կարող դեղատոմս առաջարկել, սակայն պատրաստ եմ սթափեցնող դեր կատարել այս իրավիճակում»,-նշել է «ՕԵԿ»-ը: Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների, Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ընտրողների 25,82 տոկոսը: Երկրորդ տեղում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեների 21,5 տոկոսով: «ՕԵԿ»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հավաքել է ձայների 17,7 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |